The brochure was prepared by National Center for Disease Control and Public Health (NCDC) and translated into Armenian with the support of Open Society Georgia Foundation in the framework of the project “Disseminating information about Covid-19 among ethnic minorities”.
Խորհրդատվություններ ծնողների, դաստիարակների և հետաքրքրված անձանց համար
COVID-19-ը կորոնավիրուսների նոր շտամն է, որի տարածումը մարդկանց մեջ առաջին անգամ արձանագրվել է 2019 թվականին, Չինաստանում, Հուբեյ նահանգի վարչական կենտրոն Ուհանում և այսօրվա դրությամբ այն հայտնաբերվել է աշխարհի 100-ից ավել երկրներում, այդ թվում վարակի մի քանի դեպքեր են գրանցվել նաև Վրաստանում: Առողջապահության փորձագետների մոտ մտահոգություն են առաջացնում նոր վիրուսի մասին սակավ տեղեկատվությունը և այն փաստն, որ այն կարող է առաջացնել ծանր հիվանդություն և զարգանա թոքաբորբ:
Ինչպե՞ս է տարածվում COVID-19-ը: Վիրուսը տարածվում է`
- Կաթիլային ճանապարհով` հազով, փռշտոցով;
- Աչքին, բերանին և քթին չլվացված ձեռքով հպվելով;
- Հիվանդացածների հետ սերտ շփումով` հպում, ձեռքսեղմում;
- Հազվադեպ դեպքերում կղանքների հետ շփումով:
Որո՞նք են COVID-19-ին բնորոշ ախտանիշները:
- COVID-19-ի ախտանիշներն են բարձր ջերմությունը, հազը և շնչառության դժվարացումը, սակայն այն կարող է ընթանալ նաև անախտանիշ:
- Որոշ դեպքերում այն հնարավոր է ընթանա ավելի ծանր և զարգանա թոքաբորբ կամ շնչառության դժվարացում:
- Առկա տեղեկատվությամբ, COVID-19-ով վարակված հիվանդների մոտ ախտանիշները հայտնաբերվում են վիրուսով վարակվելուց 2-14 օր հետո:
Ովքե՞ր են գտնվում COVID-19-ով վարակվելու վտանգի տակ:
- Անձինք, ովքեր ապրում կամ ճանապարհորդում են COVID-19-ի բարձր տարածման գոտում:
- Անձինք, ովքեր սերտ շփման մեջ են գտնվում վարակված անձանց հետ:
- Առկա տեղեկատվությամբ, բարձր վտանգի տակ են գտնվում տարեց և հարակից քրոնիկական հիվանդություններ (օր.` շաքարախտ, սրտանոթային և շնչառական հիվանդություններ և այլն) ունեցող անձինք:
Հիվանդանու՞մ են արդյոք երեխաները COVID-19-ով:
- Քանի որ վիրուսը նոր է, դեռ չկա բավականաչափ տեղեկատվություն այն մասին, թե որքանով է վտանգավոր այն երեխաների կամ հղիների համար: Առկա տվյալներով, վիրուսով վարակվում է ցանկացած տարիքի անձ, սակայն երեխաներում տարածումը համեմատաբար ցածր է: Հիվանդության մահացու ելքն երեխաների շրջանում շատ հազվադեպ է, մեծամասամբ հանդիպում է տարեց և հարակից քրոնիկական հիվանդություններ (օր.` շաքարախտ, սրտանոթային և շնչառական հիվանդություններ և այլն) ունեցող անձանց մոտ:
Ինչպե՞ս պետք է վարվեք, եթե երեխան ունի COVID-19-ին նման ախտանիշներ:
- Դիմեք բժշկական ծառայությանը: Սակայն, հիշեք, որ ներկայումս գրիպի սեզոնն է և COVID-19-ի ախտանիշներն, ինչպիսիք են բարձր ջերմությունը և հազը, բնորոշում են նաև գրիպին կամ սովորական մրսածությանն, որը համեմատաբար ավելի շատ է տարածված:
Պահպանեք ձեռքերի և շնչառական հիգիենայի կանոններն, ինչպիսիք են ձեռքերի պարբերարաբար լվացումը և վստահ եղեք, որ երեխային կատարվել է օրացույցով սահմանված բոլոր պատվաստումներն, որպեսզի երեխան պաշտպանված լինի այլ վիրուսային և բակտերիական վարակներից:
- Ինչպես գրիպի և այլ շնչառական վարակների դեպքում, եթե ձեր կամ ձեր երեխայի մոտ հայտնաբերվել են ախտանիշներ, ժամանակին դիմեք բժշկի, խուսափեք հասարակական հավաքատեղիներից (աշխատավայր, դպրոց, հասարակական տրանսպորտ և այլն), որպեսզի չվարակեք ուրիշին:
Պե՞տք է արդյոք երեխային ուղարկեք մանկապարտեզ կամ դպրոց:
- Եթե երեխան ունի ախտանիշներ, դիմեք բժշկի և հետևեք նրա հրահանգներին: Ինչպես գրիպի և այլ շնչառական վարակների ժամանակ, հանգստացրեք ախտանիշներ ունեցող երեխային տանը և խուսափեք հասարակական հավաքատեղիներից, որպեսզի չվարակեք ուրիշին:
- Երեխայի դպրոց կամ մանկապարտեզ հաճախելը կարևոր է, եթե չի նկատվում ոչ մի ախտանիշ, ինչպիսիք են բարձր ջերմությունը և հազը կամ չեք ստացել պաշտոնական խորհրդատվություն, որը վերաբերում է ձեր երեխայի կրթական հաստատությանը:
- Սովորեցրեք երեխաներին ձեռքերի և շնչառության հիգիենայի պահպանման կանոնները դաստիարակչական հաստատություններում, դպրոցներում և այլ վայրերում:
Կա՞ արդյոք բուժում COVID-19-ի դեմ:
- Այս փուլում չկա հատուկ բուժիչ միջոց, որը խորհուրդ է տրվում COVID-19-ի կանխարգելման և բուժման համար: Սակայն, վիրուսով վարակված մարդկանց կմատուցվի համապատասխան բժշկական ծառայություն` հաշվի առնելով հիվանդության ծանրության աստիճանը: Պատրաստուկ ստեղծելու համար ընթանում են հետազոտություններ:
Համարվու՞մ է արդյոք հակաբիոտիկը COVID-19-ի կանխարգելման և բուժման միջոց:
- Ոչ, հակաբիոտիկը չի ազդում վիրուսների վրա: Հակաբիոտիկն ոչնչացնում է բակտերիաները: Համապատասխանաբար, հակաբիոտիկը չպիտի օգտագործվի նրա կանխարգելման կամ բուժման նպատակով: Հակաբիոտիկի օգտագործումը հնարավոր է անհրաժեշտ դառնա հարակից բակտերիական վարակների առկայության դեպքում:
Ինչպե՞ս նվազեցնել ձեր և շրջակայքում գտնվող մարդկանց COVID-19-ով վարակվելու վտանգը:
COVID-19-ից պաշտպանվելու համար հարկավոր է պահպանել գրիպի և այլ շնչառական հիվանդությունների կանխարգելման ընդհանուր խորհրդատվությունները`
#1 Հաճախակի լվացեք ձեռքերը – ձեռքերի լվացումն օճառով և ջրով կամ սպիրտ պարունակող լուծույթով ոչնչացնում է ձեռքերի մաշկի վրա գտնվող վիրուսները:
Լվացեք ձեռքերն օճառով և ջրով առնվազն 20 վայրկյանի ընթացքում կամ մշակեք սպիրտ պարունակող լուծույթով`
- Սնունդ պատրաստելուց առաջ և հետո
- Ուտելուց առաջ և հետո
- Զուգարանից օգտվելուց հետո
- Հիվանդի հետ շփվելուց առաջ և հետո և այլն
#2. Պահպանեք շնչառական համակարգի հիգիենան`
- Հազալիս և փռշտալիս ծածկեք բերանը և քիթը միանգամյա անձեռոցիկով կամ թեքված արմունկով
- Օգտագործելուց անմիջապես հետո անձեռոցիկը նետեք փակ աղբարկղը և ձեռքերը լվացեք օճառով և ջրով կամ մշակեք սպիրտ պարունակող լուծույթով
- Հիվանդ ժամանակ օգտագործեք բժշկական դիմակ և խուսափեք բազմամարդ վայրերից
- Պահպանեք կանխարգելման միջոցառումներն, որոնք խորհուրդ են տրվում առողջապահության մասնագետների կողմից
#3. Պահպանեք անվտանգ հեռավորություն
- Պահպանեք առնվազն 1 մետր հեռավորություն ձեր և այլ մարդկանց միջև, հատկապես շնչառական ախտանիշներ (հազ, փռշտոց, տենդ) ունեցող մարդկանց հետ
- Շնչառական վարակով, այդ թվում COVID-19-ով վարակված մարդը հազալիս և փռշտալիս տարածում է վիրուս պարունակող կաթիլներ: Եթե դուք այդ ժամանակ գտնվում եք շատ մոտ հեռավորության վրա, հնարավոր է շնչեք վիրուսը:
#4. Կեղտոտ ձեռքերով չդիպչեք աչքերին, քթին և բերանին – Ձեռքերով դուք հպվում եք այնպիսի մակերեսների, որոնք հնարավոր է աղտոտված լինեն վիրուսով
#5. Ընդունեք միայն բարձր ջերմաստիճանի տակ լավ մշակված և խաշված մսամթերք և կաթնամթերք
#6. Հաճախակի օդափոխեք և մաքրեք բնակարանը և աշխատանքային միջավայրը խոնավ կարգով, իրականացրեք նյութերի և դրանց մակերեսների ախտահանում: Դեռ հայտնի չէ, թե որքան ժամանակ է պահպանում կենսունակությունը նոր կորոնավիրուսը մակերեսների վրա: Սակայն, առկա տեղեկատվությամբ, այս ժամանակահատվածը մի քանի ժամ է: Հետևաբար, նպատակահարմար է առարկաների մակերեսների (օր.` աշխատանքային և գրասեղաններն, առարկաների [օր.` հեռախոս, ստեղնաշար] ) պարբերաբար մաքրումը: Պարզ ախտահանման միջոցները կարող են ոչնչացնել վիրուսն, որից հետո մարդիկ այլևս չեն վարակվում:
#7. Հետաձգեք ճանապարհորդությունն, եթե դրա խիստ անհրաժեշտությունը չկա:
COVID-19-ի տարածման հետ կապված իրավիճակի պատճառով, խուսափեք հատկապես բարձր ռիսկային գոտու երկրներ շրջագայելուց (այսօրվա դրությամբ – Չինաստան, Հարավային Կորեա, Իրան, Իտալիա):
#8. Եթե ձեր կամ ձեր ընտանիքի անդամների մոտ նկատվում են շնչառական ախտանիշներ (տաքություն, հազ և շնչառության դժվարացում), ժամանակին դիմեք բժշկի: Անմիջապես տեղեկացրեք բժշկական հաստատությանը կամ կապնվեք 112-ին, եթե շրջագայել եք այն երկրներում, որտեղ տարածված է COVID-19-ը, կամ շփվել եք անձի հետ, որը մոտակա ժամանակահատվածում ճանապարհորդել է բարձր ռիսկային գոտու երկրներում և նրա մոտ նկատվում էին շնչառական վարակներին բնորոշ ախտանիշներ:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել`
1505 (24/7 ընթացքում) – Վրաստանի Օկուպացված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարություն կամ այցելեք կայքէջ` moh.gov.ge.
116001 (երկուշաբթի – ուրբաթ, 10:00 – 18:00) – Հիվանդությունների վերահսկման և հասարակական առողջության ազգային կենտրոն կամ այցելեք կայքէջ` ncdc.ge;
Վրաստանի Կառավարության Վրաստանում կորոնավիրուսի տարածման կանխարգելման կայքէջ` https://stopcov.ge/
Պահպանեք ձեր և ձեր երեխաների առողջությունը:
Հիվանդությունների վերահսկման և հասարակական առողջության ազգային կենտրոնը մաղթում է առողջություն:
Գրքույկը պատրաստվել է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի (NCDC) կողմից և թարգմանվել է հայերեն ՝ «Բաց հասարակության Վրաստան» (Open Society Georgia Foundation) հիմնադրամի աջակցությամբ ՝ «Covid-19 էթնիկ փոքրամասնությունների մասին տեղեկատվության տարածում» ծրագրի շրջանակներում:
Ի՞նչ է նոր կորոնավիրուսը (C… by OSGF on Scribd